Իրանցի մասնագետները, Գործողությունների համատեղ բազմակողմանի ծրագրի (ԳՀԲԾ) համաձայն, ավարտել են Արաքայի ծանրջրային ռեակտորի միջուկի ապամոնտաժումը: Այդ մասին տեղեկացրել է Իրանի Fars լրատվական գործակալությունը:
Այժմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պետք է հաստատի միջուկի ապամոնտաժումը: Արաքայի ռեակտորի վերատեսքավորումը 2015թ. Վիեննայում Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված բազմակողմանի համաձայնություններից մեկն է:
2015թ. Վիեննայում կնքված ԳՀԲԾ-ի համաձայն՝ Իրանը պետք է կրճատի իր ցենտրիֆուգերի երկու երրորդը՝ 19 հազարից հասցնելով 6,1 հազարի: 5060 ցենտրիֆուգ կմնա Նաթանզեի միջուկային կենտրոնում, որտեղ ուրան կհարստացվի10 տարվա ընթացքում:






































