H1N1-ը շարունակում է մարդաշատ պահել պոլիկլինիկաները և հիվանդանոցները: Այսօր հունվարի 11-է, ճիշտ 11-րդ օրը, որ H1N1-ը, չնայած Առողջապահության նախարարության հավաստիացումներին, թե համաճարակ չկա (նույն համախտանիշներով՝ բարձր ջերմություն, սուր շնչառական խնդիրներ, փսխումներ), հիվանդանոցի հարկի տակ են հավաքվում հատկապես երեխաները և հղիները: Հայաստանը գրիպի բարդացումից գրանցեց իր 6-րդ, իսկ այս տարվա ընթացքում արդեն 3-րդ մահը: Եվս 7 հիվանդի միացված է արհեստական շնչառական ապարատի սարք: Ինչպես է վիճակը հիվանդանոցներում այսօր: Պատկերի նկարագիրն ունենալու համար այցելեցինք Արաբկիր մանկական բժշկական կենտրոն:
Լրագրողների ու նկարահանումների համար հիվանդանոցի դռները փակ են: Հակահամաճարակային խստացված ռեժիմ է: Մեզ դժվարությամբ հաջողվեց նկարահանում կատարելու թույլտվություն ստանալ: Վիրուսից խուսափելու համար հիվանդանոցում բոլորը շրջում են բժշկական դիմակներով: Բուժքույրը ցույց է տալիս դեղերի համար նախատեսված դարակները: Հիվանդներն այնքան շատ են, որ դեղերն արագ սպառվում են, իսկ պաշարները՝ թարմացվում:
Հիվանդանոցի բոլոր հիվանդասենյակները զբաղված են: Նկարահանումներն այնտեղ խստիվ արգելված են:
Արաբկիր բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժնի վարիչ Գոհար Ձվակերյանի խոսքով՝ հիվանդանոցը այս օրերին ծանրաբեռնված է աշխատում:
Սուր շնչառական ախտանիշներով հիվանդների ավելի խոցելի տարիքը 0-1-ն է: Բժշկի խոսքով՝ այս հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում H1N1-ի պատճառով հիվանդ չկա:
Հասարակության մեջ առկա խուճապի պատճառի համար Գոհար Ձվակերյանն ունի իր մեկնաբանությունը, սակայն փորձում է հավաստիացնել, թե երևույթի մեջ արտասովոր ոչինչ կա:
Նա հորդորում է խուճապի չմատնվել և առաջին ախտանիշների դեպքում դիմել բժշկի:
Մինչ պետությունը փորձում է բնակչությանը զերծ պահել համաճարակի խուճապից, «սովորական գրիպ» որակված սուր շնչառական հիվանդությունների տարատեսակներից, գրանցվում է հերթական մահը: Ո՞րն է վիրուսի տարածման պատճառը, որտե՞ղ է թաքնված ամենաթողության գլուխը, ինչո՞ւ էր տոնական, հանգստյան օրերին տոն նաև հիվանդանոցներում: Սրանք հարցեր են, որոնք անկախ «լարված վիճակ է» բացատրության տակ քողարկելուց, պետք է ստանան իրենց պատասխանները:









































