Դավիթաշենի 5/10 ընտրատեղամասում հենց նոր երկու քաղաքացի եկան ընտրելու, բայց պարզվեց, որ նրանց փոխարեն արդեն ընտրել են. նրանց անվան դիմաց ստորագրություն կա և անձնագրի տվյալ, որը իրենցը չէ:
Այդ պահին ընտրելու հնարավորությունից զրկվեցին Հայկ և Նապոլեոն Մելքոնյանները: Վերջիններս դիմել են հանձնաժողովի նախագահին, որպեսզի խնդիրը պարզվի: Հանձնաժողովի նախագահ Աիդա Կարապետյանը «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում ասաց, թե չգիտեն ինչ լուծում է հնարավոր, դիմել են ԿԸՀ:










































