Բրիտանական RAF կործանիչները մի քանի ավիահարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի դիրքերին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին։
Նրա խոսքով՝ արշավի ընթացքում առաջին անգամ կիրառվել են բարձրտեխնոլոգիական ինքնակարգավորվող «երկինք-երկիր» դասի Brimstone հրթիռներ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր ԴԱԻՇ-ի դիրքերին ուղղված ավիահարվածների ուժեղացման ծրագրերի մասին։











































