Իրաքի բանակն ազատագրել է երկրի արևմտյան Անբար նահանգի Ալ-Շաի շրջանը ԴԱԻՇ-ի գրոհայիններից՝ ոչնչացնելով մոտ 70 գրոհայինի։ Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով բանակի ներկայացուցչին։
Գեներալ-մայոր Նուման Աբդ Ալ-Զուբային երկուշաբթի հայտնել է հեռուստաալիքին, որ իրաքցի զինվորականներին հաջողվել է ԴԱԻՇ-ի գրոհայինների վերահսկողությունից ազատագրել Ալ-Շաի շրջանը, որը գտնվում է Հադիտա քաղաքից հյուսիս։
Գործողության ընթացքում ոչնչացվել է գրոհայիններին պատկանած 7 տրանսպորտային միջոց։ Սկսվել է հարևան շրջանի ազատագրման գործողություն։








































