Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Աստանայում անցկացվող «Ղազախստանի նախագահի գավաթ»-ի խաղարկությունում:
Այսօր մեր թիմը հանդիպեց Ուզբեկստանի ընտրանու հետ` 7-8-րդ տեղերի համար պայքարում:
Վարդան Բակալյանը` 16-րդ և Սարգիս Շահինյանը` 39-րդ րոպեներին հաղթանակ պարգևեցին մեր հավաքականին 2:0 հաշվով:
Մրցաշարի գլխավոր մրցանակը կվիճարկեն Ուկրաինայի և Ադրբեջանի հավաքականները, 3-րդ տեղի համար կպայքարեն Ղազախստանը և Թուրքիան, 5-րդ տեղը կխաղարկեն Վրաստանը և Իրանը:
ՀՖՖ մամուլի ծառայություն







































