Ֆրանսիայում LVMH ընկերությունների խումբը ֆինանսավորել է Ժակ Դեմիի «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմի վերականգնումը` թվայնացված տարբերակով: Այս մասին հաղորդում է Vogue-ն:
Ըստ ամենամյա ավանդույթի՝թվայնացված ֆիլմը կցուցադրվի «Կաննի դասական ֆիլմեր» ծրագրում՝ Կաննի կինոփառատոնի շրջանակներում:
Ընկերության ղեկավար Բեռնար Առնոյի խոսքերով` ֆինանսավորմանը մասնակցել են նաև նորմանդական Շերբուրգ քաղաքի բնակիչները:











































