Եգիպտոսում կատաղի բազմությունը ծեծելով սպանել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկի 16-ամյա որդուն: Դեպքը տեղի է ունեցել Շարկիա նահանգում:
«Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդներից մեկի որդու՝ Յուսեֆ Ռաբի Աբդելսալյամի և իսլամիստների ֆեյսբուքյան քննադատի միջև վեճի ընթացքում Աբդելսալյամին հանել է հրազենը և սկսել կրակել՝ առանց կոնկրետ թիրախի: Մեկ անցորդ սպանվել է, մյուսը՝ վիրավորվել:
Դրանից հետո զայրացած բազմությունը շրջապատել է Աբդելասալյամի տունը և պահանջել իրենց հանձնել որդուն՝ Յուսեֆին: Ընտանիքը հրաժարվել է՝ պատսպարվելով տանը: Արդյունքում տան բնակիչներից մեկը մահացու վիրավորվել է՝ հաղորդում է MIGnews-ը:
Վերջիվերջո ամբոխը հրդեհել է տունը: Փողոց դուրս վազած Յուսեֆն անմիջապես ընկել է հավաքվածների ձեռքը: Նրան քարշ են տվել մոտ 500 մետր և մահացու ծեծել:









































