Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գաբոնի հավաքականի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը նշել է, թե ինչ զգացումներ է ունեցել Աֆրիկայի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալուց հետո: Հայրենիքում նրան դիմավորել են ինչպես հերոսի:
«Ես իսկապես երջանիկ եմ: Բոլորը շնորհավորում էին ինձ, և ես ինձ երկրի նախագահ էի զգում: Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը:
Գաբոնում երբեք նման բան չէի տեսել: Փողոցներում շատ մարդիկ կային, խելահեղություն էր տիրում, իսկ ես ասես Մայքլ Ջեքսոնը լինեի»,- Bild-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:










































