Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է պատժամիջոցների չեղարկումից հետո կրկնապատկել Ճապոնիա նավթի արտահանման ծավալը։ Ներկա դրությամբ Իրանը Ճապոնիա արտահանում է օրական 350.000 բարել նավթ։
Իրանական ազգային նավթային ընկերության՝ միջազգային հարցերով գործադիր տնօրեն Մոհսեն Գամսարին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է միջազգային պատժամիջոցների վերացումից հետո ստանալ ճապոնական շուկայի առնվազն 10 տոկոսը։
Ճապոնիան վերջին 40 տարում շարունակում է մնալ իրանական նավթի ավանդական ու ռազմավարական շուկա։ 2015 թվականի նոյեմբերին Ճապոնիային իրանական նավթի մատակարարումներն աճել են ավելի քան 3 տոկոսով։










































