Հարվարդի համալսարանի պատմության պրոֆեսոր Նիլ Ֆերգյուսոնը ներողություն է խնդրել հրապարակային հայտարարության համար, որում նա ասել է՝ հայտնի բրիտանացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը չի մտածել ապագայի մասին, քանի որ գեյ է եղել և երեխաներ չի ունեցել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Արտահայտությունը, որ ԼԳԲՏ հասարակությունը կարող էր վիրավորական համարել, հնչեցվել է, երբ Ֆերգյուսոնին Կալիֆոռնիայում կոնֆերանսի ժամանակ խնդրել են մեկնաբանել Քեյնսի հայտնի աֆորիզմն այն մասին, որ թռչնի թռիչքի բարձրությունից բոլորը մեռած են թվում:
Ի պատասխան՝ Ֆերգյուսոնն ասել է, որ Քեյնսին չի մտահոգել երկարաժամկետ հեռանկարը, քանի որ նա երեխաներ չի ունեցել գեյ լինելու պատճառով:
Պատմաբանը ներողություն է խնդրել իր կայքում: Նա ընդգծել է, որ հոմոֆոբ չէ:










































