Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Աֆղանստանի իշխանությունները առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում են թալիբների զանգվածային հարձակում:
«Մենք մյուս շաբաթվա ընթացքում ակնկալում ենք բռնության մեծ պոռթկում», գործակալությանն է փոխանցել երկրում ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչներից մեկը:
Հետախուզության արդյունքում ստացված տեղեկություններից պարզ է դառնում, որ գրոհայինները պլանավորել են հարձակումներ իրականացնել ամբողջ շաբաթվա ընթացքում` միացնելով իրենց և «Ալ-Քաիդա» խմբավորման ուժերը:
Հիշեցնենք նաև, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում հարձակումները ՆԱՏՕ-ի զինվորականների վրա հաճախակիացել են:








































