Հարավային Կորեայում ամերիկյան զորակազմը բերվել է մարտական բարձր պատրաստության։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Հաղորդվում է, որ նման կարգադրությունը «Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքի դեպքում» տվել է Հարավային Կորեայում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Քերթիս Սկապարոտին հարավկորեական Օսան քաղաքի ավիաբազա այցի ժամանակ։
Հարավային Կորեան հունվարի 8-ին վերսկսել է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին քարոզչական հեռարձակումը։ Այդ որոշումն ընդունվել էր հունվարի 6-ին Փխենյանի կողմից անցկացված միջուկային փորձին ի պատասխան, որը դարձել է ՄԱԿ ԱԽ բանաձևերի լուրջ խախտում։







































