Հունվարի 8-ին Լոս Մոչիս քաղաքում ձերբակալված նարկոբարոն Խոակին Գուսման Լոերան` Կարճլիկ մականունով, մտադրություն է ունեցել սկսել ներդրումներ կատարել Մեքսիկայի նավթային ոլորտում:
Այդ մասին նա խոստովանել է ձերբակալությունից ոչ շատ առաջ Rolling Stone պարբերականին տված հարցազրույցում, որը վերցրել է հայտնի դերասան Շոն Պենին` իր թաքնված գաղտնի վայրում: Ընդ որում՝ նա խոստովանել է, որ ներդրումների հնարավորությունը սահմանափակ է, քանի որ իր փողերը անօրինական են և կապված են նարկոթրաֆիքինգի հետ: «Ես մատակարարում եմ ավելի շատ թմրանյութեր, քան որևէ մեկը աշխարհում, և ես ունեմ սուզանավերի, օդանավերի, բեռնատարների և նավերի կայաններ»,- հայտարարել է Կարճլիկը:
Այդ հարցազրույցի համար Շոն Պենը և նրան Կարճլիկի հետ կապի մեջ մտնելու համար օգնած մեքսիկացի դերասանուհի Քեյթ դել Կաստիլյոն հետաքննվում են: Մեքսիկայի իշխանությունները նշել են, որ հենց այդ հարցազրույցի շնորհիվ են նրանք դուրս եկել Կարճլիկի հետքի վրա: Նա ցանկացել է ինքնակենսագրական ֆիլմ նկարահանել, որի պատճառով էլ կապ է փնտրել դերասանների և պրոդյուսերների հետ:









































