Լեհաստանում Գերմանիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ գերմանացի քաղաքական գործիչների հակալեհական հայտարարությունների վերաբերյալ բացատրություն տալու համար, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ, գերմանացի Մարտին Շուլցը և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը խստորեն քննադատել են Լեհաստանում ընդունված օրենքը ԶԼՄ-ների վերաբերյալ, որը կառավարությանը թույլ է տալիս նշանակել հեռուստառադիոընկերությունների ղեկավարներին:
ԵՄ-ում այս օրենքի քննադատները կարծում են, որ այն սահմանափակում է լեհական մամուլի խոսքի ազատությունը:
Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ Լեհաստանի նոր կառավարությունը ընթանում է եվրոպական քաղաքականության «պուտինականացման» ուղիով:
Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գերմանացի դիվանագետների վերջին հայտարարություններն անթույլատրելի են, սակայն չի հստակեցրել, թե հատկապես որ բառերն են անթույլատրելի:











































