ՔՀԻ դիտորդները շարունակում են գրանցել խախտումներ՝ ԸՏ 06/03, Աջափնյակ- Ընտրատեղամասում նկատվել են կուտակումներ և առանց գրանցամատյանում գրանցվելու ընտրողներին օգնելու դեպքեր: Նույն ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը ընտրատեղամասում կրել է կուսակցական տարբերանշանը, որը ՔՀԻ դիտորդի դիտողությունից հետո հանվել է:
10:45, ԸՏ 08/20, Մաթիա-Սեբաստիա- Մի կին, ով ներկայանում է որպես «ծերանոցի վարիչ», տարեց մարդկանց է բերում է ընտրատեղամաս և առանց գրանցամատյանում գրանցվելու օգնում նրանց քվեարկել: ՔՀԻ դիտորդը խնդիրը ներկայացրել է հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս չի վերացրել խախտումը:










































