Ճապոնական Sony ընկերությունը աշխատում է նոր սմարթֆոնի վրա, որը գործնականորեն կողքի շրջանակներ չի ունենա: Այդ մասին կհայտարարվի Բարսելանի MWC 2016 ցուցահանդեսում, հայտնում է ilenta.com-ը:
Կարծիք կա, որ նկարում պատկերված է Sony Xperia C6 Ultra-ն: Եթե դա այդպես է, ապա նոր մոդելը շատ նման է նախորդին: Կարելի է նաև նշել արտադրողի համար սարքի անսովոր գույնը, ինչը վարդագույն ոսկի կհիշեցնի: Սարքի ճշգրիտ տեխնիկական պարամետրերը դեռևս հայտնի չեն: Ենթադրվում է, որ նորույթի էկրանը կլինի 6 դյույմից պակաս:








































