Պակիստանի հարավային Կարաչի քաղաքում շաբաթ երեկոյան տեղի է ունեցել հզոր պայթյունների շարք: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 3, վիրավորվել 35 մարդ: Պայթյունները տեղի են ունեցել քաղաքական կուսակցություններից մեկի շտաբի հարևանությամբ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










































