Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Իշխանության շանսը

Ակնհայտ է, որ իշխանությունը և նրան սպասարկող քաղաքական ուժերը (ավագանու ընտրություններին մասնակցող և ոչ) շարունակում են ապրել հին Հայաստանում: Դրա մասին են վկայում ընտրական այն բռնություններն ու ահաբեկումները, որոնք տեղի են ունենում այսօր վաղ առավոտից ողջ օրվա ընթացքում, և դրա մասին են վկայում նաև քաղաքական մյուս ուժերի գործողությունները թե ընտրությունից առաջ և թե ընտրությունից հետո, երբ նրանցից յուրաքանչյուրն առաջնորդվում է ոչ թե նրանով, ինչ կա փաստացի, այլ նրանով, ինչ իրենք են տեսնում` երազում, հայելու մեջ կամ սեփական շրջապատի աչքերում` դա արդեն էական էլ չէ:

Կամ գուցե նոր իրավիճակը, հասարակական-քաղաքական մթնոլորտը զգացել է նաև ինքը` իշխանությունը, և կամա թե ակամա իշխանությանը ուղղակի կամ անուղղակի ծառայություն մատուցած մյուս ուժերը, բայց այն, թե իրեն ինչպես է պահում նրանցից յուրաքանչյուրը ընտրական ամբողջ գործընթացի ժամանակ, վկայում է, որ եթե անգամ հասկացել են, ապա միևնույն է` նրանք գտնվել են նոր իրողությանը համարժեք արձագանքին անպատրաստ:

Իսկ ո՞րն է, այդուամենայնիվ, այդ նոր իրողությունը: Այդ ի՞նչ է փոխվել Հայաստանում, որ մինչև այսօր առավոտյան չկար կամ կար ու արդեն չկա, և կարիք կա նոր մտածողության և նոր մոտեցումների: Նախ` այդ նոր իրողության պատճառների մասին: Այդ նորի ճարտարապետը ժամանակն է: Այն փոխվում է, որքան էլ որոշ մարդիկ, անգամ իշխանություն և փող կրող, փորձեն իրենց իշխանությունն ու փողը ծառայեցնել ժամանակի ընթացքը կանգնեցնելուն: Ավելին` որքան ավելի աշխույժ են այդ փորձերը, այդքան ավելի դինամիկ է փոխվում ժամանակը: Եվ քանի դեռ նրանք` իրենց ողջ իշխանական մեքենայով զբաղված են ժամանակը կանգնեցնելու ջանքով` առաջնորդվելով «կանգ առ ակնթարթ` դու այդպես էլ ձեռնտու ես» սկզբունքով, չեն նկատում ժամանակի արագ փոփոխությունը:

Հայաստանի իշխանությունը արդեն տևական ժամանակ դեռ մինչև անցյալ նախագահական ընտրությունները զբաղված էր հենց դրանով` համառորեն թույլ չտալ, որ ժամանակն առաջ գնա երկրում: Եվ բնական է, որ ժամանակի ընթացքում առաջանալու էր բոլորովին նոր որակի քաղաքականության անհրաժեշտություն: Ընդ որում` այդ որակը կարող էր և չլինել գերժամանակակից, կարող էր և չլինել նոու-հաու` անգամ Հայաստանի քաղաքական դաշտի մակարդակով, կարող էր նույնիսկ ավելի վատը լինել, քան այն, ինչ առկա էր մինչ այդ: Բայց այդ նոր որակը չէր կարող չլինել: Եվ այստեղ, թերևս, խնդիրը ոչ այնքան որակն է, որքան նորը, որի հասարակական պահանջը չտեսնելու համար պետք էր, թերևս, լինել քաղաքականապես կույր:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում