Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ընդունել է ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Ֆրանսիայի դեսպաններ Ջոն Բասին, Օրտվին Հենիգային և էրիկա Ֆուրնիեին:
Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ժնևյան բանակցություններում ՄԱԿ-ի խմբի ֆինանսավորման հարցը, տարածաշրջանային համագործակցության և ընդհանրապես կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող խնդիրներ:
Հիշեցնենք, որ Վաշաձեն Վրաստանի արտգործնախարար է դարձել 2008 թվականի դեկտեմբերին: