Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կարծում է, որ Լեհաստանի նոր կառավարությունը ընթանում է եվրոպական քաղաքականության «պուտինականացման» ուղիով, հաղորդում է Frankfurter Allgemeine Sonntag zeitung-ը:
Պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ Շուլցը, մեկնաբանելով Լեհաստանի ԶԼՄ-ների բարեփոխման օրենքի ստորագրումը, ասել է, որ օրենքի վրա հարձակումը միշտ էլ սկսվել է Սահմանադրական դատարանից: Նրա կարծիքով՝ նման գործողությունները «Պուտինի տրամաբանությունն» են:
«Լեհաստանի կառավարությունը ընտրություններում հաղթանակը դիտարկում է որպես պետական բարեկեցության ենթարկում հաղթող կուսակցության կամքին: Դա պուտինական ժողովրդավարությունն է` եվրոպական քաղաքականության վտանգավոր պուտինականացումը»,- ասել է Շուլցը:










































