Հունվարի 6-ին Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված միջուկային փորձարկումից հետո երկրի կենտրոնական Rodong Sinmun թերթը ԱՄՆ-ին կրկին կոչ է արել կնքել խաղաղության պայմանագիր: Հոդվածում նշվում է, որ «միայն նման փաստաթղթի ստորագրման արդյունքում կկարգավորվի Կորեական թերակղզում խաղաղության ապահովման հարցը»:
Թերթը «անհիմն» է համարում ամերիկյան վարչակազմի տեսակետը, որը ենթադրում է, որ ներկայումս առաջնահերթ է ուշադրությունը կենտրոնացնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման քայլերի վրա, այլ ոչ թե Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման:
Rodong Sinmun-ը հիշեցնում է, որ Փխենյանն արդեն հասանելիություն է ստացել միջուկային զենքին, այդ թվում՝ ջրածնային ռումբին` «ի շահ Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայում ազգային ինքնիշխանության պաշտպանության և անվտանգության ապահովման»:










































