Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի ավագ Սերխիո Ռամոսին երկրորդ խաղակեսի սկզբնամասում փոխարինելու պատճառը ֆուտբոլիստի մկանային ցավերն են եղել, և իսպանացին բուժզննում է անցնելու վնասվածքի լրջությունը պարզելու համար: Այս մասին գրում է իսպանական «Marca»-ն:
«Նա մկանային ցավեր էր զգում, սակայն ոչ մի լուրջ բան չկա,- ասել է Զիդանը: – Ամեն ինչ ինչ պարզ կլինի բուժզննումից հետո»:








































