Լոս Անջելեսում առաջավոր տեխնոլոգիաների ցուցահանդեսում հայտնի դարձավ, որ Motorola-ն շուտով կլքի բջջային հեռախոսների շուկան: Այս մասին տեղեկացնում է Joinfo.ua-ն:
Ճանաչված M-ը կշարունակի իր գոյությունը, բայց արդեն բրենդը կկոչվի Moto by Lenovo:
«Մենք աստիճանաբար կհեռացնենք Motorola բրենդը և կկենտրոնանք Moto-ի վրա»,- հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:
Նշենք, որ Motorola-ի մոտ խնդիրներ սկսեցին առաջանալ 2012թ., երբ ընկերությունը դարձավ Google-ի սեփականությունը, իսկ երկու տարի անց տեղեկատվական հսկան այն վաճառեց մեկ այլ բրենդի՝ Lenovo-ին: