Ամերիկացի դերասան Թոմ Քրուզի նախկին կինը՝ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Քեթի Հոլմսը, նշանադրվել է դերասան Ջեյմի Ֆոքսի հետ, ով հայտնի է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում իր դերով: Ֆիլմում նա խաղում է գլխավոր դերը՝ սևամորթ ստրուկ Ջանգոյի: Այդ մասին տեղեկացնում է DailyMail-ը:
Ավելի վաղ պապարացիները բազմիցս լուսանկարել էին Քեթի Հոլմսին և Ջեյմի Ֆոքսին միասին: Հայտնի դերասանները, սակայն, համառորեն հրաժարվում են մեկնաբանել իրենց հարաբերությունները: Սակայն լրագրողները նկատել են, որ Քեթիի մատնեմատին նշանադրության մատանի է հայտնվել: Հավանաբար, շուտով զույգը պաշտոնապես կհայտարարի իրենց հարաբերությունների մասին:






































