Մեքսիկայի իշխանությունները հետաքննություն են սկսել հանրահայտ ռեժիսոր և դերասան Շոն Փենի և մեքսիկացի դերասանուհի Քեյթ Դել Կաստիլյոյի նկատմամբ: Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը:
Հետաքննության առիթը հարցազրույցն էր, որ դերասանները վերցրել էին «Սինալոա» թմրակարտելի պարագլուխ Հոակին Գուսմանից՝ Կարճլիկ մականվամբ: Զրույցը, որն անցկացվել էր հույժ գաղտնի պայմաններում, շաբաթ երեկոյան հրապարակել էր Rolling Stone ամսագրի էլեկտրոնային տարբերակը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ամերիկացի դերասանը Rolling Stone ամսագրի համար Գուսման Լոերայի հետ հարցազրույց անցկացնեու նպատակով մեկնել էր մեքսիկական ջունգլիներ, որտեղ թաքնվում էր թմրաբարոնը մինչ կրկնակի ձերբակալությունը:
Երկրի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ՝ 2015թ. Շոն Փենի կատարած այդ այցելությունն էլ հենց օգնեց իշխանություններին գտնել Լոերային:








































