Գերմանիան իր մասնագետներին ուղարկում է Լիբիա՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով այդ երկրի զինվորականներին մարզելու համար: Այս մասին գրում է Spiegel-ը:
Նախաձեռնությամբ հանդես է եկել Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Հռոմում Լիբիայի հարցով միջազգային հանդիպման ժամանակ: Լիբիա կմեկնեն 150-200 զինծառայողներ: Գերմանացի մասնագետները կմարզեն լիբիացիներին Իրաքում քուրդ աշխարհազորայինների օրինակով:
Գերմանացի զինվորականների առաքելությանը կարող են միանալ իտալացի սպաներ:








































