Նոր Նորքի 7-րդ զանգվածի 2/27 ընտրական տեղամասում ժամը 09:10-ի դրությամբ քվեարկել էր 106 մարդ:
Հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Վալերի Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընտրատեղամասը բացվել է ժամը 08:00-ին:
Առաջին 20 րոպեն քսան րոպեներին քվեարկել են աշխատանքի շտապողները: Հանձնաժողովի նախագահը ընթացքը գնահատում է նորմալ, այս պահի դրությամբ ընտրացուցակների հետ կապված որևէ անճշտություն չի եղել:
Ընդհանուր առմամբ ընտրատեղամասում աշխուժություն է նկատվում:
«Եթե մեկ ժամ տասը րոպեում 106 մարդ, սա մասնակցութան բարձր ցուցանիշ է»,-ասաց Վալերի Խաչատրյանը:








































