Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթին հայտնի է իր իրավահաջորդի անունը, ով կգլխավորի Berkshire Hathaway ներդրումային հոլդինգը:
Այս մասին 82-ամյա գործարարը հայտարարել է ընկերության բաժնետերերի և ուղղակի իր ղեկավար հմտությունների երկրպագուների հետ հանդիպման ժամանակ՝ Նեբրասքա նահանգի Օմահա քաղաքում: Հանդիպմանը ներկա է գտնվել ավելի քան 30 հազար մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Բաֆեթի խոսքերով և՛ ինքը, և՛ տնօրենների խորհուրդը «հաստատ գիտեն», թե ով կգլխավորի Berkshire Hathaway-ը այն բանից հետո, երբ ինքն այլևս չի զբաղվի այդ գործերով: Այլ մանրամասներ միլիարդատերը չի հայտնել:








































