Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունեց «Շեֆիլդ»-ին:
«Մանկունյանցիներ»-ն առավելության հասան 1:0 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ: Չնայած գրանցված հաղթանակին՝ հստակ երևում է, որ Վան Գալի «աստեղային» ժամը շարունակվում է, և նրա գլխավորությամբ «Յունայթեդ»-ը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ճգնաժամից: Այս խաղում տանտերերին հաջողություն բերեց Ռունիի՝ խաղավերջում դիպուկ իրացրած 11-մետրանոցը՝ պարգևելով 1/16 եզրափակիչի ուղեգիր:
Անգլիայի գավաթ. 1/32 եզրափակիչ. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Շեֆիլդ»՝ 1:0
Գոլը՝ 90+3´ Ռունի(1:0, 11-մետրանոց):









































