Ճապոնիայի և և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Գեն Նակատանին և Մայքլ Ֆելոնը շաբաթ Տոկիոյում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Նախարարները համակարծիք են եղել Ճապոնիա բրիտանական կործանիչներ ուղարկելու և Ճապոնիայի ինքնապաշտպանության ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ստորաբաժանումների միջև զինված ուժերի ապահովման և սարքավորման համար պատասխանատու կադրերի փոխանակման մասին: Նախարարները պայմանավորվել են սարքավորումների փոխադարձ խաչաձև մատակարարումների և սպասարկման մասին համաձայնագրի շուտափույթ կնքման անհրաժեշտության մասին:
Ֆիլիպիններում հունվարի 19-ին Ճապոնիան և Մեծ Բրիտանիան համատեղ սեմինար կանցկացնեն, որը պետք է ծառայի այդ երկրի ռազմական հզորության բարձրացմանը: Ճապոնիան մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանի երկրներին պաշտպանության ոլորտում օգնությանը՝ մտավախություն ունենալով Արևելաչինական և Հարավչինական ծովերում Չինաստանի աճող ակտիվությունից:











































