Հյուսիսային Կորեայում Փխենյանի անցկացրած միջուկային փորձարկումների նկատմամբ միջազգային արձագանքը համարել են կողմերին «պատերազմի շեմին հրահրելու» փորձ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Նախանձելով մեր ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկմանը՝ ԱՄՆ-ը ու նրա հետևորդները փորձում են իրավիճակը հասցնել պատերազմի շեմին՝ ասելով, որ իրենք վերակագնել են հոգեբանական հեռարձակումը և ծավալելով ռազմավարական ռմբարկուներ»,- Փխենյանում ցույցի ժամանակ հայտարարել է Հյուսիսային Կորեայի աշխատանքային կուսակցության քարոզչության բաժնի պետը:
Տեղի ԶԼՄ-ներում հրապարակվել է ցույցի պատկերը, որտեղ հազարավոր մարդիկ կանգնած են Կիմ Չեն Ինին փառաբանող պաստառներով: Հունվարի 8-ին վերջինս նշել է նաև իր ծննդյան օրը:
Նշվում է, որ պաշտոնյայի հայտարարությունը առաջին պաշտոնական արձագանքն է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին Հարավային Կորեայի բարձրախոսների հեռարձակման մեկնարկի:












































