Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Սիրիա մարդասիրական օգնություն կսկսի մատակարարել հունվարի 10-ին կամ 11-ին: ՄԱԿ-ի առաջին շարասյունը երկիր կուղարկվի կիրակի օրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սիրիայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի տվյալներով՝ կազմակերպությունը պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը: Օգնության կազմում կներառվեն դեղորայք ու մանկական սնունդ:
Իր հերթին, ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիայի բնակիչները կստանան բրինձ, ալյուր, աղ, պահածոներ և բուսական յուղ:








































