Դալլասում տեղի է ունեցել Multimedia Retrival համաժողովը, որտեղ ներկայացվել է մարդկանց վարքը կանխագուշակող համակարգչային մի ծրագիր: Ծրագիրը, որը լուսանկարով կարող է որոշել ամբոխի վարքը և տրամադրությունը, կօգնի զարգացնել անվտանգության միջոցառումները:
Ծրագիրը ստեղծած ավստրալիացի գիտնականների կարծիքով՝ արհեստական ինտելեկտը կվերլուծի լուսանկարը, կբնութագրի յուրաքանչյուր մարդու վարքագիծը: Համակարգիչը վերլուծում է մարդու դեմքի 9 միմիկա:
Այս ծրագրի միջոցով հնարավոր կլինի ամբոխի մեջ ճանաչել ահաբեկչին կամ հանցագործին։










































