Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են երկրի ամենափրնտրվող նարկոբարոն, 57-ամյա Խոակին Գուսման Լոերային «Կարճլիկ» մականունով, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն Twitter-ի իր էջում:
«Առաքելությունն ավարտված է. մենք բռնել ենք նրան: Ես ցանկանում եմ հայտնել մեքսիկացիներին, որ Խոակին Գուսման Լոերան ձերբակալված է»,- գրել է Նյետոն իր հայտարարությունում:
«Սինալոա» հզոր նարկոկարտելի ղեկավար Գուսմանը Մեքսիկայի «Ալտիպլանո» բանտից փախել էր հուլիսի 12-ի գիշերը, որից հետո նա գտնվում էր փնտրման մեջ:










































