Ֆրանսիայի ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է լքել փարիզյան ակումբը:
Իր գործակալ Մինո Ռայոլայի միջոցով Զլատանն առաջարկել է իր թեկնածությունը` Մադրիդի «Ռեալ» տեղափոխության համար: Այդ մասին հայտնում է El Confidencial-ը:
Իբրահիմովիչը համաձայն է անգամ ավելի քիչ վաստակել, քան փարիզյան ակումբում (ՊՍԺ-ում ֆուտբոլիստի աշխատավարձը 14 մլն եվրո է կազմում):
Սակայն տեղափոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գլխավորի «Ռեալ»-ը:








































