Նոր Տարուն Կուբայում խոզերից մեկը կապիկի դնչով խոզ է ծնվել, հայտնում է LifeNews-ը:
Ի տարբերություն իր 15 եղբայրների՝ նա կույր է ծնվել, առանց քթի և հսկայական ծնոտով:
Հաղորդվում է, որ կենդանին չի կարողացել այդպիսի թերություններով երկար ապրել և սատկել է ծնվելուց 4 օր անց:
Խոզի տերը՝ Դոն Խիրալդո Սուարեսը, հասցրել է կենդանուն փողոց տանել և թույլ է տվել խոզ-կապիկին լուսանկարել բջջային հեռախոսներով:
Կուբայի գլխավոր անասնաբույժը նշել է, որ դա իր երկրում այդքան տգեղ խոզի ծնվելու առաջին դեպքն է:







































