Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ ակումբում որևէ մեկը ֆուտբոլիստների պարտքը չի համարում երեք տիտղոս նվաճել: Զամերը նշել է, որ «Բավարիա»-ն երբեք իր առջև խնդիր չի դրել հաղթել բոլոր մրցաշարերում, որտեղ մասնակցել է:
«Հիմարություն է մտածել, թե «Բավարիա»-ն պարտավոր է երեք տիտղոս նվաճել: Դուք երբևէ լսե՞լ եք, որ մյունխենյան ակումբի ղեկավարներից մեկը նման բան ասի: Ֆուտբոլիստները կստանան այն, ինչի նրանք արժանի են»,- tz-ը մեջբերում է Զամերի խոսքերը:
Հիշեցնենք, որ 2012/13 թվականների մրցաշրջանում Յուպ Հայնկեսի գլխավորությամբ «Բավարիա»-ն Գերմանիայի չեմպիոն է դարձել, նվաճել է երկրի գավաթն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձել, որից անմիջապես հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Խոսեպ Գվարդիոլան:








































