Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:
«Ես մնում եմ «Բորուսիա»-ում»,- Sport-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:
Հարկ է նշել, որ Աֆրիկայի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական բազմաթիվ ակումբներ:
Օրերս գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ թիմն Օբամեյանգից կախում չունի և կարող է փոխարինող գտնել նրան, եթե ֆուտբոլիստը որոշի փոխել ակումբային գրանցումը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 17 տուրերի արդյուքնում Օբամեյանգը 18 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:








































