ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան կարող է Անգլիա տեղափոխվել: Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը, որոնք ցանկանում են հզորացնել իրենց թիմերի հարձակման գիծը:
Ֆուտբոլիստը բավականաչափ խաղաժամանակ չի ստանում փարիզյան ակումբում: Սակայն 23-ամյա բրազիլացին հայտարարել է, որ գոհ է ՊՍԺ-ում իր գործերի ընթացքից:
Թե «Արսենալ»-ը, թե «Լիվերպուլ»-ը պատրաստ են 30 մլն եվրո վճարել Մոուրայի տրանսֆերի դիմաց:









































