Չինաստանում Շանդուն արևելյան մարզի նախկին նահանգապետ Հուանգ Շենը դատապարտվել է ցմահ ազատազրկման կաշառակերության համար, հաղորդում է Associated Press-ը:
Նա մեղավոր է ճանաչվել 1998-2011թթ. կազմակերպություններից և անհատ անձանցից շուրջ 1.95 միլիոն դոլար ստանալու մեջ: Բացի այդ` դատարանը որոշում է կայացրել առգրավել նրա ունեցվածքը:
Հիշեցնենք, որ մարտին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ, որը, նրա խոսքերով, այնքան լուրջ խնդիր է, որ կարող է նույնիսկ կասկածի տակ դնել կուսակցության գոյությունը: Նա նաև հանդես է եկել բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների և ուռճացված բյուրոկրատիայի դեմ:









































