Չիկագոյի հիմնական փողոցներից մեկում գտնվող բազմահարկ շենքի բնակիչը հյուղակ է կառուցել մայթերից հավաքած սառույցներից: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
58-ամյա Դևիդ Սադլերը հայտնել է, որ ինքը հյուղակը կառուցել է մայրուղու կենտրոնում՝ տեղական իշխանությունների ուշադրությունը ձնամաքրման աշխատանքների վրա հրավիրելու նպատակով: Միաժամանակ նա ցանկացել է զարմացնել մարդկանց: Հյուղակի կառուցման համար նրանից պահանջվել է մի քանի գիշեր:
«Ինձ դուր են գալիս բաներ անել, որոնց մասին մարդիկ ասում են՝ «ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Որտեղի՞ց հայտնվեց»»,- նշել է նա:
Հյուղակի լուսանկարները համացանցում հայտնվելուց հետո օգտատերերը կարծել են, թե ինչ-որ անօթևան իր համար տուն է կառուցել:










































