Ուժեղ ձնաբքի և ձնահյուսքի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Քոբի 16 կիլոմետրանոց հատվածում (Ռազմավիրական ճանապարհ), որը կապում է Ռուսաստանն ու Վրաստանը, արգելված է ավտոտրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունը: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման ավտոճանապարհների դեպարտամենտին և Վրաստանի ենթակառուցվածքներին:
«Մայրուղու նույն հատվածում Արագվիսպիրի-Գուդաուրի-Լարս հատվածում արգելված է կցավագոններով և կիսակցավագոններով բեռնատար ավտոմեքենաների, ինչպես նաև 30-ից ավելի տեղերով ավտոբուսների տեղաշարժը»,- ասվում է հաղորդագրությունում:
Բացի այդ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 134-135 կիլոմետրանոց հատվածում արգելված է տրանսպորտի կանգառը:








































