Անգլիական Լիդս քաղաքում բարի սեփականատերը 25 հազար ֆունտով տուգանվել է: Պատճառն այն է, որ բարում հյուրին գարեջրի փոխարեն հրամցվել է մեկ բաժակ կաուստիկ սոդա։ Դևիդ Կեմինալը ստիպված է եղել ենթարկվել կերակրափողի հեռացման՝ այն բանից հետո, երբ 2014 թվականի հուլիսին The New Conservatory բարում մի կում է արել բաժակից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դատական լսումների ժամանակ պարզվել է, որ ըմպելիքը նման է եղել բաց գույնի գարեջրի, սակայն իրականում եղել է գարեջրի ծորակների մաքրման հեղուկ։
Բարի տնօրեն Նիկ Բերդն իրեն մեղավոր է ճանաչել այն բանում, որ չի կարողացել ապահովել հաստատության հաճախորդների անվտանգությունը։











































