Հունվարի 6-ին նորաստեղծ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր առաջին ընկերական խաղն է անցկացրել «Օլիմպիկ Մարսելի» դեմ, որին պարտվել է 2։3 հաշվով։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
Վահագն Միլիտոսյանը դարձել է ակումբի առաջին ռմբարկուն՝ խաղի ժամանակ հեղինակելով 2 գոլ։
Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2015 թվականին։ Այն դարձել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների համադաշնության պաշտոնական անդամ 2015-ի հունիսի 1-ից։ Ֆեդերացիան կազմված է հայկական սփյուռքի ֆուտբոլիստներից։ Ներկայում այն ներառում է Երևանից, Ստամբուլից և աշխարհի տարբեր հայկական համայնքներից խաղացողների, որոնց ընտանիքները ծագել են Արևմտյան Հայաստանից։








































