Բոստոնի ահաբեկչության մեջ կասկածվող Ջոհար Ցարնաևը 20 հազար դոլար է պարտք Մասաչուսեթսի համալսարանին, որտեղ նա սովորել է երկրորդ կուրսում: Այս մասին հաղորդում է Boston Globe-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Համալսարանի ներկայացուցիչը պարբերականին հաստատել է, որ ուսանողները կարող են ուշացնել ուսման վարձի վճարը նյութական բարդ հանգամանքների դեպքում, որոնք ունեն փատաթղթային ապացույց:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Ջոհար Ցարնաևն իշխանություններից ստացել է ուսման թոշակ 2500 դոլարի չափով: Համալսարանում ուսման և մնալու վարձը տարեկան կազմում է 22 հազար դոլար:








































