Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում շիա հանրահայտ աստվածաբան, շեյխ Նիմր ան-Նիմրին մահապատժի ենթարկելը հիշեցնում է պատանդների հանդեպ ահաբեկիչների կողմից հաշվեհարդար տեսնելը։ Այդ մասին Լիբանանում հայտարարել է Իրանի առողջապահության նախարար Հասան Հաշեմին:
«Սաուդյան Արաբիայի կառավարությունը, գլխատելով նրանցից մեկին, ովքեր պայքարում են երկրի ազատության դեմ, վարվել է այնպես, ինչպես և ողջ Մերձավոր Արևելքում մահապատիժներ իրականացնող ահաբեկիչները։
Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգում բնակվող մուսուլմաններն իրավունք ունեն ապրելու ու ազատ արտահայտվելու իրենց իսկ երկրում, իսկ քննադատության համար մահապատժի ենթարկելն անթույլատրելի է»։










































