Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հայտնի է ակտիվիստին սպառնացողի ինքնությունը

Ակտիվիստ Զառա Հովհաննիսյանի հասցեին ֆեյսբուքում սպառնալիքներ հնչեցրած անձն այսօր իր մոր հետ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ Հովհաննիսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնողը ինքն է եղել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։ Տղան 22-ամյա Անդրանիկ Ավետիսյանն է, և Զարուհու խոսքերով՝ մայրը, իմանալով որդու արածի մասին, անմիջապես նրան բերել է ոստիկանություն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անդրե Մակարով անունով օգտատերը Զարուհի Հովհաննիսյանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել Գևորգ Սաֆարյանի առնչությամբ Զարուհու գրառումների հետ կապված։ Դրանից հետո օգտատերն ակտիվիստին զգուշացրել էր. «Տնից դուրս գալուց կողքերդ նայի, զգույշ էղի էս երկու օրը, չսպանեն հանկարծ երեխուդ հետ»։

Այս սպառնալիքից հետո Զարուհին դիմել էր ոստիկանություն և այսօր, փաստորեն, սպառնալիքների հեղինակը նոր հորդորով ներկայացել է ոստիկանություն։

Զարուհին մեզ հետ զրույցւոմ ասաց, որ իրեն հավատ ներշնչեց, որ սպառնալիքների հեղինակը եղել է այդ տղան, քանի որ հենց ոստիկանությունում նա մուտք է գործել ֆեյսբուքյան էջ, փաստել, որ էջն իրեն է պատկանում և բացատրել, որ իրեն դուր չեն գալիս ընդդիմադիր հայացքներով անձինք և նրանց գործելաոճը։ «Այդ տղան ասում էր, որ իրեն դուր չի գալիս ընդդիմադիրների գործողությունները: Ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող մարդու նկատմամբ նա խիստ մոտեցում ունի: Ինքն իրեն պարտավորված է համարում պաշտպանել պետական մարմինները»,-ասաց Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքերով՝ հենց ոստիկանությունում տղայի մայրը հավաստիացրել է , որ որդին այլևս կայքերում չի հայտնվի, որովհետև չգիտի իրեն պահելու ձևը։

Նշենք, որ հիշյալ օգտատերն արդեն իսկ նույն էջում ներողություն է խնդրել Զարուհի Հովհաննիսյանից՝ կատարելով հիշյալ գրառումը։ «Ես, Անդրե Մակարով օգտատերս՝ Անդրանիկ Ավետիսյանս, հրապարակավ ներողություն եմ խնդրում Զառա Հովհաննիսյանից, անձնական նամակով իր հասցեին իմ կողմից ուղղված անհիմն և անընդունելի գրառման համար, ինչպես նաև ներողություն եմ խնդրում Զառա Հովհաննիսյանի ընկերների հասցեին անձնական նամակի միջոցով ուղղված ոչ կոռեկտ գրառումների համար: Խոստովանեմ՝ ինքս խախտել եմ էթիկայի կանոնները՝ անցնելով անձնականի սահմանը, ինչի հարցում չստացվեց նրբանկատ և քաղաքավարի լինել բոլորի հանդեպ: Էթիկայի կանոնների իմ կողմից խախտումը պայմանավորված է եղել էմոցիայով և զայրույթով, ինչի համար ներողություն եմ հայցում: Հայցում եմ բոլոր օգտատերերի ներողամտությունը, ում տհաճություն է պատճառել ընտրածս «բառապաշարը»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում