Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հաստատել է հեռուստատեսության և ռադիոհեռարձակման մասին օրենքի ուղղումները, որոնք նախատեսում են Լեհական հեռուստատեսության և ռադիոյի վերահսկիչ խորհուրդների անդամների աշխատանքի ժամկետի ավարտ։
Օրենսդրական փոփոխություններն առաջարկել էր վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանության եկած «Օրենք և արդարություն» կուսակցությունը։ ԶԼՄ-ների մասին օրենքի համաձայն՝ հանրային հեռարձակողների ղեկավարները կնշանակվեն ու կհեռացվեն անմիջապես կառավարության կողմից։
Լեհաստանի խորհրդարանն ընդունել էր օրենքը 2015-ի վերջին։ Իրավապաշտպաններն ու լրագրողներն ավելի վաղ հանդես էին եկել նոր նորմերի կտրուկ քննադատությամբ։
Եվրոպայի խորհուրդը հունվարի 5-ին դիմել էր լեհական իշխանություններին՝ օրենքը վերանայելու խնդրանքով։











































