Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ադնան Յանուզայը, ով Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով, վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմի ղեկավարությունն ընդառաջել է գերմանական ակումբի խնդրանքին ու ժամկետից շուտ դադարեցրել վարձակալական պայմանագիրը, որի ժամկետը լրանալու էր 2015/16թթ մրցաշրջանի ավարտին։
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Յանուզայը մասնակցել է 6 հանդիպման ու կատարել 2 գոլային փոխանցում։








































